Mechanics - Proceedings of National Academy of Sciences of Armenia

Մեխանիկա - Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Տեղեկագիր

Mechanics - Proceedings of National Academy of Sciences of Armenia

Механика - Известия Национальной Академии Наук Армении

ISSN Print: 0002-3051 | ISSN Online: 1829-3999

EN RU AM
Տեղեկագրի մասին

Կարճ Ակնարկ
Մեխանիկա Հանդեսի Պատմությունից


Մինչև ՀՍՍՌ ԳԱ ստեղծումը, 1940թ.-1942/1943թթ. Հայաստանում տպագրվել է ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ. Տեղեկագիրը, որը 1942/1943 թ. բաժանվել և դարձել է 2 ամսագիր.

  • ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Բնական գիտություններ
  • ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր: Հասարակական գիտությունների

Բաց Հասանելիության հրապարակման առավելությունները

  • Բարձր տեսանելիություն ձեր աշխատանքի համար
  • Բաց Հասանելիության տեղեկագրերում չկան վճարումներ - Բաժանորդագրություններ, գրախոսական և արտոնագրի վճարներ
  • Տպագրված նյութը արխիվացվում է հրատարակչական պահոցներում
  • Որոնման համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել ցանկալի նյութը
  • Գրախոսական հղկումն ապահովում է առկա ստանդարտների հետ համապատասխանեցումը

Այս հրապարակումների գլխավոր խմբագիրներն են եղել:

  • 1966- 1986 թթ., (հատոր 19-39) (ներառյալ № 2), Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի «Մեխանիկա» Տեղեկագրերի Գլխավոր Խմբագիրն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նագուշ Խաչատուրի Հարությունյանը,
  • Սկսած 1986 - 1990 թթ,, (հատոր 39, № 4 - 43) Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի «Մեխանիկա», 1991-1993 թթ., (հատոր 44, - 46) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի «Մեխանիկա» և 1993 -1997 թթ., (հատոր 44, - 46) Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Մեխանիկա» Տեղեկագրերի Գլխավոր Խմբագիրն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը,
  • 1998-2005 թթ., (հատոր 47 – 58 № 3) Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Մեխանիկա» Տեղեկագրերի Գլխավոր Խմբագիրն է եղել Տեխնիկական Գիտությունների Դոկտոր, Պրոֆեսոր Վարդգես Ցոլակի Գնունին,
  • 2005թ. (հատոր 58 № 4)- ից մինչ օրս հանդեսի Գլխավոր Խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արա Սերգեյի Ավետիսյանը:

Առանձին հանդեսի տպագրության տարիներին՝ 1966-2016թթ. «Մեխանիկա» Տեղեկագրում տպագրվել են Հայաստանցի և արտասահմանցի գիտնականների 1.886 (հազար ութ հարյուր ութսուն վեց) գիտական հետազոտություններ: